HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Հոմեպատիան հիմնադրել է Սամուել Հանեմանը(1755-1843)։ Նա սկզբից եղել է ավանդական(ալոպաթիա) բժշկության ներկայացուցիչ։ Աշխատելով ալոպաթ բժիշկ, նա նկատել է, որ ավանդական բժշկությունը իր դեղորայքային մեծ դոզաներով և բուժման մեթոդներով ոչ թե բժշկում է հիվանդին, այլ ճնշում է հիվանդության ախտանիշները, ավելացնելով նոր հիվանդություն, որը ավելի բարդ կառուցված է ունենում, քան սկզբնական հիվանդությունը։ Հոմեոպաթիա նշանակում է ոչ ավանդական բժշկություն։ Հոմեոպաթիկ դեղորայքները պատրաստվում են փոքր դոզաներրով, որոնք չեն առաջացնում կողմնակի ազդեցություն օրգանիզմի վրա, ինչը անում են ժամանակակից հաբերը։ Հոմեապաթիայի դեղամիջոցների հիմքը բուսական, կենդանական և միներալների աշխարհն է։ Եթե դեղորայքը ունի կողմնակի ազդեցություն, ապա դա դեղամիջոց չէ։ Դա ճնշում է հիվանդության ախտանիշները մեկ այլ, ավելի ուժեղ հիվանդությամբ։ Հենց սա նկատեց Հանեմանը։ Նա հիանալի կերպով սկսեց բուժել փոքր չափաբաժիններով և սկսեց ստանալ հոմեապաթիկ դեղամիջոցներ բույսերից, կենդանիներից և միներալներից։ Կիստաները, ուռուցնքները, միոմաները, նորագոյացությունները, պապիլոմաները, պոլիպները, զոբ և շատ ու շատ հիվանդություններ բժշկվում են հոմեապաթիայի միջոցով հիմնովին ու առանց կողմնակի ազդեցության։ Հոմեապաթիան Աստծու պարգևն է մարդկանց, սակայն ժամանակի ընթացքում համաշխարհային ֆարմ կազմակերպությունները և առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որոնց հետևում կանգնած են մասոնները և մարդատյաց բիզնեսմենները, սկսեցին ճնշել ու հալածել բոլոր այն բժշկության միջոցները, որոնք արմատապես բժշկում են հիվանդներին։ Դրան նաև նպաստեցին հպարտ ու մեծամիտ ալոպաթները։ Հպարտ մարդը կարող է ունենալ գիտելիք, սակայն նա չի ունենում իմաստություն այդ գիտելիքը օգտագործելու համար։ Իմաստությունը գալիս է ոչ թե գիտելիքներով, այլ խոնարհամտությամբ։ Մեծամիտ մարդը չի կարող արդյունավետ կերպով օգտագործել իր գիտելիքները, քանի որ հպարտ մարդը իր սխալը չի ընդունում ու ձգտում է միշտ ապացուցել, թե իբր սխալ չէ։ Ահա, թե ինչու են ալոպաթները հաճախակի վնասում իրենց հիվանդներին։ Հեշտությամբ կարելի է բժշկել զոբը, միոման, կիստաները, պապիլոմաները, նորագոյացությունները, ճողվածքները, վահանաձև գեղձի թերֆունկցիան, շաքարային դիաբետի 2֊րդ տիպը և շատ ու շատ հիվանդություններ։ Դա կարելի է անել առանց վիրահատման կամ կողմնակի ազդեցություն ունեցող վտանգավոր հաբերի։ Հոմեոպաթիկ դեղորայքը իր ազդեցության ձևով ունի երկու հիմնական բաղադրություն։ Առաջինում, որը պատրաստվում է ցածր պոտենցիայով ու նոսրացումով, ազդում է օրգանների ու հյուսվածքների ռեցեպտորների վրա, դեղորայքում գտնվող լուծված նյութի մոլեկուլների միջոցով։ Ժամանակին դա ապացուցեց Պարացելսը։Այդ մասին նաև վկայում է ֆիզիկայի դիֆուզիայի օրենքը։ Քանի որ նյութի մոլեկուլները անընդհատ քաոսային շարջման մեջ են և հետևաբար ինչքան նյութի մասսան քիչ է լինում լուծույթի ներսում, այդքան դրա մոլեկուլները ավելի արագ ու ուժգին են շարժվում։ ԱՀա, թե ինչու են այդ դեղամիջոցները արագ ու առանց կողմնակի ազդեցության բուժում։ Նրանք տալով ազդակներ հյուսվածքների ու օրգանների բջիջների ռեցեպտորներին, ակտիվացնում են ինքնանորոգման ու ինքնաբժշկության պրոցեսը։ Սակայն սա նրանց գործունեության մի փոքր մասն է։ Բարձր պոտենցիաները մոլեկուլների փոխարեն իրենց ներսում ունեն լուծիչում լուծված նյութի նանոմասնիկներ, որոնք ազդում են կենտրոնական նյարդային համակարգի և հիպոֆիզի վրա, որի շնորհիվ ակտիվացնում են խոր ու հին խրոնիկ հիվանդությունների ինքնաբժշկման պրոցեսները։ Սա հիանալի միջոց է, եթե հոմեոպաթը փորձառու է, օգտագործում է մոնոպրեպարատներ և նշանակումները ճիշտ են անում։ Դեղորայքի հիմքը չպետք է լինի կոմպլեքս նյութեր։ Պետք է լինի մեկ բույսից պատրաստված դեղամիջոց, այլ ոչ թե մի քանի բույսից միաժամանակ։ Այժմ այդ նույն մասոնները ու ֆարմ կազմակերպությունները սկսել են արտադրել այնպիսի հոմեոպաթիկ դեղորայքներ, որոնք բաղկացած են կոմպլեկս նյութերից։ Դա չի կարող օգնել, քանի որ նրա ներսում գտնվող նյութերը մեկը մյուսին չեզոքացնում են։ Ցանկացած դեղամիջոցի հումքը պետք է լինի կոնկրետ մի բույս, միներալ և այլն։ Հոմեպաթիան Աստծու պարգևն է մարդկությանը։