HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Որոշ մասնագետներ խրոնիկ հիպերտոնիայի պատճառը տեսնում են միայն սիրտանոթային համակարգի աշխատանքի խախտման մեջ, սակայն այսպիսի մոտեցումը ինֆորմացիոն առումով շատ սահմանափակ է։ Խրոնիկ հիպերտոնիայի առաջացման պատճառներից են նաև լյարդի, երիկամների և թոքերի հիվանդությունները։ Շատ սխալ ու անընդունելի է նշանակել միզամուղներ հիպերտոնիայի դեպքում։ Հիվանդին նշանակում են միզամուղ, որը պետք է խմի ամեն օր։ Հետագայում այդ միզամուղը այլևս չի օգնում երիկամների մոտ նոր հիվանդություն առաջացնելու հետևանքով, քանի որ ամեն օր միզամուղ խմելով վնասում են երիկամները, նրան ստիպելով գերծանրաբեռնված աշխատել և նաև խախտվում է նյութափոխանակությունը, քանի որ մեզի հետ դուրս են գալիս նաև օրգանիզմի համար շատ կարևոր միներալներ և միացություններ։ Բայց սա բավական չէ նրանց և նրանք տեսնելով, որ այդ միզամուղը այլևս չի օգնում, նշանակում են ավելի մեծ չափաբաժնով կամ փոխում են մեկ այլ, ավելի ուժեղ հաբով։ Ահա, թե ինչպես են «բուժում» այսօր։ Մարդը դատապարտված է ավելի ծանր հետևանքների, եթե դիմի ալոպաթին խրոնիկ հիպերտոնիայով։ Հիվանդությունը համարվում է բուժված, երբ մարդը այլևս ոչ մի դեղորայք չի խմում և ազատվում է կախվածությունից այդ հաբերի նկատմամբ։ Խրոնիկ հիպերտոնիան կարելի է բժշկել, եթե աշխտորոշվել է ու գտնվել է պատճառը։ Փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում լյարդի հիվանդությունների հետևանք է, որի պարագայում շատերի մոտ նույնիսկ շաքարային դիաբետի 2֊րդ տիպ է նկատվում։ Երիկամների դեպքում, բացի բարձր ճնշումից, կարելի է նկատել միզաթթվի աղերի բարձր մակարդակ արյան մեջ, գոտկատեղի վերին հատվածում ցավեր, այտուցներ ծնկներից ներքև, վախեր, անհանգստություններ և այլն։ Թոքերի դեպքում կարող է լինել խրոնիկ բրոնխիտ, ասթմա և այլն։ Այստեղ նույնպես շատ կարևոր է բժշկի բազմակողմանի մասնագիտացվածությունը։