HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Ժամանակակից ավանդական(ալոպաթիա) համակարգային բժշկությունը հայտնվել է փակուղու մեջ, որից դուրս գալու համար պետք է հրաժարվի կոմերցիոն դաշտից և համաշխարհային կոմերցիոն դեղագործական կազմակերպությունների պարտադրած դեղորայքներից ու ապարդյուն մեթոդներից, ինչը նրանք չեն ցանկանում անել, քանի որ կկորցնեն հարստանալու իրենց հնարավորությունից, որը կատարվում է մարդկանց առողջության հաշվին։ Սկսենք նրանից, որ նրանց առջև դրված չէ բժշկելը։ Հիվանդը կարող է ամբողջ կյանքում բուժվել, բայց այդպես էլ չբժշկվել։ Օրինակ, շաքարային դիաբետի երկրորդ տիպը շատ հեշտությամբ կարելի է բժշկել ապրելակերպի փոփոխմամբ ու հոմեոպաթիկ դեղորայքների միջոցով։ Սակայն հիվանդը բավական է մեկ անգամ դիմի ալոպաթ(ավադական կամ ժամանակակից բժշկություն) բժշկին այդ խնդրով և նա ընկնում է այդ դեղորայքային կոմերցիոն թակարդի մեջ։ Նրան կնշանակեն այնպիսի հաբեր, որոնք ժամանակավորապես իջեցնում են գլյուկոզայի մակարդակը արյան մեջ բորբոքելով լյարդը, մարսողական համակարգի մյուս օրգանները և արյունը, որից հետո այդ հաբի դոզան ավելի ու ավելի են մեծացնում, օրգանիզմի կողմից անզգայուն դառնալու պատճառով այդ վտանգավոր հաբի նկատմամբ, քանի որ լյարդը ավելի է բորբոքվում, իսկ բորբոքված լյարդը չի կարող կարգավորել գլյուկոզայի քանակը արյան մեջ, որի հետևանքով էլ տարիների ընթացքում շաքարային դիաբետի երկրորդ տիպը վերածվում է առաջինի, որի ժամանակ արդեն պետք է ներարկել ինսուլին։ Սկսում են ներարկել ինսուլին, որի հետևանքով օրգանիզմը դադարեցնում է ինսուլինի արտադրությունը ենթաստամոքսային գեղձում, քանի որ այն ներարկվում է դրսից։ Սրանից հետո էլ նրանք ժամանակի ընթացքում ավելացնում են ինսուլինի դոզան։ Դիաբետի 2֊րդ տիպը ստամոքսի, լյարդի հիվանդությունների և բջիջների ռեցեպտորների կողմից ինսուլինի նկատմամբ անընկալունակության հետևանքն է, իսկ 1֊ին տիպը ենթաստամքսային գեղձի կողմից ինսուլին արտադրելու ունակության կորուստն է կամ դադարեցումը, արհեստականորեն, դրսից ներարկելու հետևանքով։ Մարդուն բժշկելու փոխարեն ավելի են հիվանդացնում, քանի որ իրենց քիմիական թունավոր հաբերով ժամանակավորապես ճնշում են ախտանիշները, որը բերում է ավելի բարդ հիվանդության։ Նրանք նաև հիվանդին դիտարկում են, որպես նյութ։ Հիվանդությունը տեսնում են օրգանի մակարդակով։ Մարդը հոգևոր էակ է և հետևաբար անընդունելի է փորձել բուժել հիվանդության հետևանքը, այլ ոչ թե բուն հիվանդությունը։ Խրոնիկ և սուր հիվանդությունների մեծ մասը ավելի շատ հոգևոր սկիզբ ունեն, քան նյութական։ Լուրջ և խրոնիկ հիվանդությունների մեծ մասը առաջանում են հոգի֊գլխուղեղ֊մարմին ուղղությամբ, այլ ոչ թե հակառակը։ Լյարդի բորբոքումը որոշ դեպքերում առաջանում է անհանդուրժողականությունից, զայրույթից, սոված մնալու վախից, թույլ կամքից, չար կամքից և այլն։ Ստամոքսի խոցը կարող է առաջանալ անհանգստություններից, ընդունած ինֆորմացիայի մարսելու անկարողությունից և այլն։ Ապրելակերպը, շրջակա միջավայրը նույնպես կարող են առաջացնել հիվանդություններ։ Բժիշկը պետք է բուժի հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը, ինչը այսօր չեն անում։ Հիվանդը ասում է «իմ մոտ փորկապություն կա», այլ ոչ թե «իմ աղիները փորկապություն ունեն»։ Նա ասում է»ես գլխացավեր ունեմ» և այլն։ Հիվանդությունը տեսնել միայն օրգանի կամ հյուսվածքի մակարդակով, նշանակում է ցածրանալ այդ արվեստի մեջ։ Գոյություն ունեն պրոցեսներ, որոնք կառավարվում են կենտրոնական նյարդային համակարգի միջոցով և անհնար է վերականգնել օրգանի թերֆունկցիան, եթե նախքան այդ չկարգավորել ֆունկցիաները կենտրոնական նյարդային համակարգում։ Ալոպաթը չի հետաքրքրվում մարդու հոգևիճակով, նրա սովորություններով, գենետիկական հատկություններով, կոնստիտուցիոնալ հատկություններով, բնավորությունով և այլն։ Նրան ասում են բարձր ճնշում ունի, իսկ նա նշանակում է միզամուղ, որը ավելի է բարդացնում հիվանդությունը, վնասելով երիկամների և լյարդի աշխատանքը այդ հաբերով։ Խրոնիկ բարձր ճնշում կարող է լինել թոքերի(արյան փոքր շրջանի), լյարդի(դռներակի), երկամների ու սիրտանոթային համակարգի հիվանդությունների ու օրգանական փոփոխությունների պատճառով։ Ալոպաթին դա չի հետաքրքրում։ Նրան ասացին, որ ճնշում ունի և նա նշանակեց միզամուղ, քանի որ նրա մոտ այդպես է գրված։ Ահա, թե ինչպես է աշխատում ժամանակակից բժշկությունը։ Շատ բժիշկներ սպանում են մարդկանց, իրենք էլ չգիտակցելով կամ չիմանալով այդ։ Հիվանդը մահանում է կամ ունենում է նոր հիվանդություններ(այդ թվում նաև հոգեկան խանգարումներ) նրանց սխալ բուժումից մի քանի տարի հետո, իսկ նրանք կարծում են, թե բուժել են։ Բժշկության անկման պատճառներից մեկն էլ հանդիսանում է նեղ մասնագիտությունը կամ ուղղությունը։ Նյարդաբանին դիմում են աջ ուսի ցավերով, իսկ նա չգիտի, որ դա կարող է լինել լյարդի պատճառով և նշանակում է լյարդը վնասող ավելի վտանգավոր հաբեր կամ ներարկիչներ, որոնք հիվանդությունը տանում են ներս, ճնշելով արտաքին ախտանիշները։ Արտաքին ախտանիշները ներքին հիվանդությունների արտահայտությունն են և դրանք նաև կոմպենսացնում են ներքին հիվանդությունները, չթողնելով, որպեսզի այն անցնի ավելի խորը ու բարդ մակարդակի։ Ահա պատճառը, երբ ճնշում են ուսի ցավը ցավազրկողով, հակաբորբոքիչներով, բլոկադայով և այլնով, լյարդի հիվանդությունը ավելի է բարդանում, առաջանում է խրոնիկ հիպերտոնիա, շաքարային դիաբետի 2-րդ տիպ, լյարդի ցեռոզ և այլն։ Ուսի ցավը ճնշվում է, բայց հոդի սահմանափակ շարժումը չի անհետանում։ Բժիշկը չպետք է լինի նեղ մասնագիտացված և դիտարկի հիվանդի միայն այն օրգան համակարգը ու հյուսվածքները, որում նա մասնագիտացվել է։ Հիվանդին պետք է դիտարկել, որպես մի ամբողջական օրգանիզմ, հոգևոր և ֆիզկական, իր բոլոր օրգան համակարգերով, նյարդային հնարավորություններով և այլ։