Փորձը ցույց է տալիս, որ մանուալ թերապիան չի կարող հանդիսանալ ինքնուրույն մեթոդ խրոնիկ կամ բարդ հիվանդությունների դեպքում։ Այն ավելի շատ օգնող և ախտորոշող միջոց է։ Օրինակ, մանուալ թերապիայով կարելի է իմանալ, թե ողնաշարի որ հատվածում է գտնվում խնդիրը, կամ որ ողերի միաջակայքում, կարելի է նաև իմանալ, թե որ օրգաններում կան ֆունկցիոնալ խախտում և նույնիսկ հասկանալ, թե մարդու մոտ ինչ ակտիվ սթրեսներ կան և այլն։ Նաև օգնում է այն դեպքերում, եթե ողերի կամ հոդերի խախտումներ կան։ Պետք է նշել նաև, որ մանուալ թերապիան չի կարելի կատարել կոշտ ու կոպիտ եղանակով և շատ ուժ գործադրելը նույնպես վնասակար է։ Այն պետք է լինի սահուն, նուրբ։ Շատ բարդ ու սուր ցավերի դեպքում նույնիսկ վտանգավոր է, եթե սկզբից մերսում չեն կատարում։ Մանուալ թերապիան անհրաժեշտ է կատարել միայն մերսումից հետո, որպեսզի իր նպատակին հասնի և հետևանքներ չլինեն։