Ճարպակալման պատճառները հետևյալն են. 1. Ոչ ճիշտ ապրելակերպ։ Սնվելու ոչ ճիշտ ռեժիմ։ 2. Կալցիումի ու ածխաջրերի փոխանակության խախտում։ 3. Ներքին օրգանների խրոնիկ բորբոքումներ ու խրոնիկ ինֆեկցիոն հիվանդություններ։ 4. Ներզատիչ գեղձերի ֆունկցիոնալ խախտման արդյունքում առաջացած հորմոնալ խախտում։ Սրանք են հիմնական պատճառները։ Դրանք քննարկեն հատ հատ և նշենք բուժման մեթոդները։ 1-ի դեպքում անհրաժեշտ է կարգավորել ուտելու ռեժիմը ու ապրելակերպը։ Օրը երկու կամ երեք անգամից ավել չի կարելի ուտել, ուտելու վերջին ժամը պետք է լինի 17։00 կամ ամենաուշը 18։00, քանի որ ստամոքսը երեկոյան կորցնում է իր ակտիվությունը, որպեսզի գիշերը վերականգնվի լորձաթաղանթը։ Գիշերային ճաշկերույթը փտում է ստամոքսում ու աղիներում և օրգանիզմը ստանում է թունավորում և ճարպակալում։ Նաև ճարպակալվում է լյարդը։ Դա նաև խրոնիկ գաստրիտի պատճառ է։ Նախաճաշի ու ճաշի կամ ճաշի ու ընթրիքի արանքում ուտել չի կարելի։ Նույնիսկ միրգ, չիր կամ կոնֆետ։ Ինտերվալը ուտելիքների արանքում պետք է լինի 3-4 ժամ։ Ոչ պակաս։ Ինսուլինի մակարդակը ուտելուց հետո բարձրանում է և ժամանակ է պետք, որպեսզի այն իջնի, իսկ դրա հանար անհրաժեշտ է 2-4 ժամ։ Եթե արանքում ուտում են, ապա ինսուլինը անընդհատ պահպանվում է արյան մեջ և առաջանում է ինսուլինառեզիստականություն, որը բերում է ճարպակալման և շաքարային դիաբետի երկրորդ տիպի։ Ինսուլինը նաև արգելափակում է աճի հորմոնի աշխատանքը։ Իսկ առանց աճի հորմոնի ճարպի սինթեզը շատ է դանդաղում։ Պետք է նաև օրվա ընթացքում շարժվել։ Գոնե մեկ ժամ միջին արագությամբ քայլել։ 2-ի դեպքում անհրաժեշտ է կարգավորել ռեժիմը, որից հետո դիմել հոմեոպաթիայի օգնությանը։ Փորձը ցույց է տվել, որ 2-ի դեպքում առանց հոմեոպաթիայի բուժվելը շատ դժվար է կամ անհնար։ 3-ի դեպքում պետք է բուժել ներքին օրգանական փոփոխությունները։ Օրինակ, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, աղիների ճարպակալումը, որպեսզի պրոցեսնները սկսեն ընթանալ բնականոն կերպով։ Լինում են դեպքեր, երբ մարդը սկսում է դիետա պահել, սպորտով զբաղվել, սակայն չի նիհարում կամ ճարպի փոխարեն մկաններն են անհետանում։ Այսպիսի դեպքերում լյարդի ճարպը չի անհետանում, մինչև չեն դիմում հոմեոպաթիային։ Նշեմ նաև, որ ալկոհոլային ճարպակալումը նույնպես դժվար է անհետանում։ Լինում են նաև ճարպակալումներ խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով։ Օրինակ, խրոնիկ գոնորեա։ Այս դեպքում տղամարդիկ կարող են փոր ունենալ, իսկ կանայք ճարպակալած կոնքեր ու անկանոն կերպով բաշխված ճարպ։ 4-ի դեպքում ամեն ինչ սկսվում է հիպոֆիզից և ապա անցնում է վահանաձև գեղձին և այնուհետև բոլոր կամ որոշ ներզատիչ գեղձերին։ Վահանաձև գեղձը նաև կարգավորում է ջերմափոխանակությունը, աղիների աշխատանքը և նյութափոխանակության արագությունն ու որակը օրգանիզմում։ Այս դեպքում ես նկատել եմ, որ ալոպաթիան միայն վնասում է հավելյալ հորմոններ նշանակելով։ Մարդը նիհարելու փոխարեն ավելի է գիրանում կամ այլ խրոնիկ հիվանդություն է ստանում։ Հոմեոպաթիան կարող բուժել, վերականգնել ֆունկցիոնալ աշխատանքը ներզատիչ գեղձերի, եթե ամեն ինչ ճիշտ ձևով արվի։ Պետք է նշեմ, որ շատ վտանգավոր և անընդունելի է հորմոն ընդունելը։ Դա հավասար է ինքնասպանության։ Դա դանդաղ մահ է։ Այդպիսի մարդիկ նաև հոգեպես են տառապում։ Փոխվում է բնավորությունը ու բացի ֆիզիկական խնդիրներից, նաև հեգեբանական խնդիրներ են առաջանում։