HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Շաքարային դիաբետը առաձնացնում են 1֊ին և 2֊րդ տիպերի։ 1֊ին տիպի ժամանակ ինսուլին հորմոնը ենթաստամոքսային գեղձի կողմից չի արտադրվում մասնակի կամ ամբողջովին։ 2֊րդ տիպի ժամանակ ինսուլին արտադրվում է, սակայն արյան մեջ գլյուկոզայի քանակը չի կարգավորվում լյարդի կողմից կամ բջիջների կողմից չի յուրացվում այն ինսուլինառեզիստենտականության պատճառով։ Մինչ անցնելը դրանց բուժման մեթոդներին, սկզբից նշենք, թե ինչու չեն կարողանում այսօր բուժել և ինչու են համակերպվել այդ հիվանդության հետ։ Սխալ բուժումը սկսվում է այն պահից, երբ հիվանդը սկսում է ընդունել այդ հիվանդությունը ճնշող ու լյարդը բորբոքող հաբերը, որոնք ժամանակավորապես արհեստականորեն իջեցնում են գլյուկոզայի քանակը արյան մեջ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ իջեցնում են այդ օրը, սակայն նրանք հաճախակի այդ հաբերը խմելով վնասում են լյարդը, որի պատճառով ավելի է բարդանում հիվանդությունը։ Պետք է նաև նշել, որ արհեսկանորեն իջեցնելով գլյուկոզայի քանակը, առաջացնում են սով բջիջների մոտ, քանի որ ինսուլինառեզիստենտականության պատճառով այսպես, թե այնպես բջիջների մոտ սով կար ու իջեցնելով արյան մեջ գլյուկոզայի քանակը, ավելի է շատանում սովը։ Ահա, թե ինչու են շատերը զգում թուլություն, ուշադրության ու նյարդային հնարավորությունների անկում։ Որոշ մարդկանց մոտ նույնիսկ լինում է վերջույթների գանգրենա։ Դա սովի հետևանք է գլյուկոզայի նկատմամբ։ Այժմ խոսենք ինսուլինառեզիստենտականության մասին։ Սա այն երևույթն է, երբ արյան մեջ առկա է ինսուլին հորմոնը, սակայն բջիջների անընկալունակության պատճառով ինսուլինի նկատմամբ, նրանց մեմբրաններից ներս չի ներթափանցում գլյուկոզան։ Գլյուկոզան ներթափանցում է բջիջ միայն այն դեպքում, երբ ինսուլին է առկա արյան մեջ և նրանց ռեցեպտորները զգում են դա։ Մի խոսքով ինսուլինառեզիստենտականությունը, դա բջիջների ռեցեպտորների կողմից անընկալունակությունն է ինսուլինի նկատմամբ։ Այստեղից էլ առաջանում է սով գլյուկոզայի նկատմամբ։ Նաև սա է պատճառներից մեկը, որ հիվանդը անընդհատ քաղցր կամ ածխաջրերով հարուստ ուտելիքներ է ցանկանում ուտել։ Ստացվում է, որ մարդու բջիջները առանց այդ էլ ոչ միշտ են ընկալում ինսուլինը, մի հատ էլ քչացնում են գլյուկոզայի քանակը արհեստականորեն։ Սա բերում է ավելի մեծ խախտումների։ Սրանից հետո նրանք այդ հաբերի դոզաները մեծացնում են ու հասցնում են նրան, որ դրանք այլևս չեն օգնում։ Հաջորդ քայլը նրանց, ինսուլին նշանակելն է փոքր քանակով։ Այո, այսպես է բուժում պաշտոնական բժշկությունը։ Նրանց մոտ այդ պրոտոկոլով են բուժում։ Հասնում է նրան, որ երբ սկսում են ինսուլին ներարկել, օրգանիզմը քչացնում է ինսուլինի արտադրության քանակը, որովհետև օրգանիզմը ունի իր մեխանիզմները և կենարար ուժը, որ մարդուն չի ենթարկվում և երբ օրգանիզմ են ներմուծում հավելյալ հորմոն, նա սկսում այդ հորմոնը ավելի քիչ արտադրել և մի պահ է գալիս, որ այլևս չի արտադրում։ Այսպես, ըստ պրոտոկոլի նրանք սկսում են ներարկվող ինսուլինի դոզան ավելի շատացնել ու հիվանդությունը 2֊րդ տիպից վերածում են 1֊ին տիպի, երբ ենթաստամոքսային գեղձը այլևս չի արտադրում ինսուլին։ Միթե՞ սա են կոչում բուժում։ Այո, ինչքան էլ տարօրինակ է, սակայն ըստ պրոտոկոլի այսպես են «բուժում»։ Քանի որ հիմա արդեն կա ամբողջական պատկերացում այդ հիվանդության մասին, սկսենք խոսել իրական բուժման մասին։ 2֊րդ տիպը կարելի է բուժել. 1. Վերականգնելով օրգանիզմում կալցիումի ու ածխաջրերի փոխանակությունը։ 2. Լյարդի բորբոքումը բուժելով և այն ազատելով ճարպակալումից, որպեսզի գլիկոգենեզ պրոցեսը վերականգնվի և լյարդը սկսի իր վերահսկողությունը գլյուկոզայի քանակի վրա արյան մեջ։ 3. Ճիշտ սննդային ռեժիմի միոջոցով։ Այստեղ պետք է նշել, որ ինսուլինառեզիստենտականությունը բժշկվում է, երբ հիվանդը չի ուտում հաճախակի։ Առողջ մարդը օրը երկու կամ երեք անգամից ավելի չպետք է ուտի։ Նախաճաշի և ճաշի, կամ ճաշի և ընթրիքի արանքում չի կարելի ուտել, նույնիսկ մի փոքր։ Երբ հաճախ են ուտում, անընդհատ ինսուլին է արտադրվում արյան մեջ և բջիջների ռեցեպտորները դադարում են ճանաչել ինսուլինը։ Սա է պատճառներից մեկը, որ շատերի մոտ առաջանում ինսուլինառեզիստենտականություն։ Նշենք նաև, որ լյարդի բուժման համար չի կարելի ժամը 18։00֊ից հետո ուտել։ Գիշերային ճաշկերույթները շատ հիվանդությունների պատճառ են։ Օրգանիզմը գիշերային սնունդը չի յուրացնում և թունավորում է ստանում։ Այժմ անդրադառնանք 1֊ին տիպին։ Եթե 1֊ին տիպին հասել են սխալ բուժման պատճառով, պետք է հետընթաց կերպով բուժելով հասնել 2֊րդ տիպին ու այնուհետև բուժել 2֊րդ տիպը։ Եթե 1֊ին տիպը ի ծնե է կամ երթաստամոքսային գեղձի հիվանդության արդյունք է, ապա պետք է անհատական մոտեցում ցուցաբերել ու հասկանալ խնդրի պատճառը։ Այստեղ ավելի շատ պատճառներ կարող են լինել։ Ես տեսել եմ պատանու, ում մոտ առաջացել է շաքարային դիաբետի 1֊ին տիպը նրա ցանը 4 տարեկան հասակում հաբերով ու կրեմներով ճնշելու արդյունքում։ Շատ երեխաների մոտ մաշկի վրայի ցանը առաջանում է ոչ թե ալերգիայի պատճառով, այլ ներքին օրգանների թերֆունկցիաների ու նյարդային համակարգի հիվանդությունների պատճառով։ Փոխանակ ներսից բուժել նրանց այդ հիվանդությունը, ճնշում են դրսից ուժեղ հաբերով, որոնք մի հիվանդությունը վերածում են մի ուրիշի՝ ավելի ծանր հիվանդության։