HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խախտումները ու հանգույցների չափերի փոփոխությունները դիտարկենք առանձին առանձին։ Ֆունկցիոնալ խախտման արմատը ալոպաթները դիտարկում են յոդի պակասը սննդի մեջ, որի պատճառով հավելյալ յոդ են նշանակում, սակայն փորձը ցույց է տալիս, որ դա ոչ միշտ է օգնում կամ ժամանակավորապես է օգնում։ Ինչպե՞ս է ստացվում, որ ընտանիքում մեկի մոտ յոդի պակաս են գտնում, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Եթե յոդի պակասից է ու դա կրում է էնդեմիկ բնույթ, ապա ինչո՞ւ ամբողջ ժողովուրդը չունի զոբ կամ թերֆունկցիաներ։ Փորձագետները անընդհատ նշում են տոկոսների մասին, սակայն չեն հարցնում, թե ինչպես ստացվեց, որ մեկի մոտ կա, իսկ մյուսի մոտ չկա։ Եթե երկիրը չի տալիս այդ միներալը, ապա ինչո՞ւ այդ հիվանդությունը բոլորի մոտ չէ։ Այո, յոդի քանակը քիչ է, սակայն, եթե հիպոֆիզը ու վահանաձև գեղձը լավ են աշխատում, ապա այդ քանակն էլ է բավարար։ Իրականում խնդիրը հիվանդության մասին է, այլ ոչ թե յոդի բացակայության, չնայած չեմ բացառում, որ յոդի պակասից էլ կարող է խնդիրներ առաջանալ, սակայն դա համատարած չի կարող լինել, ինչպես այսօր ներկայացնում են։ Ֆունկցիոնալ խնդիրներից մեկը հիպոֆիզի կողմից թիրեոտրոպ հորմոնի անհամաչափ արտադրությունն է, որի հետևանքով առաջանում է վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խախտում։ Եթե կարգավորել հիպոֆիզի աշխատանքը, ապա այդ խնդիրը կանցնի։ Նշեմ նաև, որ հորմոններ նշանակելու դեպքում ֆունկցիոնալ խախտումները ավելի են շատանում և հետևանքները ավելի ծանր են լինում։ Հաջորդ խնդիրը, որ զոբն է կամ հանգույցների չափերի մեծացումը, շատ դեպքերում տեղի է ունենում ոչ թե յոդի պակասից, այլ կալցիումի ու ֆոսֆորի փոխանակության խախտումից։ Օրինակ, վահանաձև գեղձի հանգույցների մեծացմանը զուգըթաց կանանց մոտ առաջանում է նաև միոմա։ Սա ապացուցում է կալցիումի փոխանակության խախտումը։ Գործնականում շատ միոմաներ ներծծվում են կալցիումի փոխանակությունը կարգավորելու ընթացքում։ Զոբի վիրահատությունը ոչ միայն անիմաստ է, այլ վտանգավոր։ Այն կարելի է շատ հեշտությամբ բժշկել հոմեոպաթիայի միջոցով։