Սա նույնպես միզասեռական օրգանների վարակիչ հիվանդություն է, որը սկզբից վնասում է փոքր կոնքի օրգանների աշխատանքը և այնուհետև, հակաբիոտիկներով ճնշելու դեպքում, տարածվում է մյուս օրգանների մեջ։ Կանանց անպտղաբերության պատճառներից մեկն է։ Ինչպես Գոնորեան, այնպես էլ Քլամիդիան փոխանցվում է երեխաներին, եթե մայրը հղիության ժամանակ վարակված է եղել։ Այս ինֆեկցիան կարող է փոխանվել նաև լողավազանում կամ ծովափում լողալուց, ուրիշի սրբիչից օգտվելուց և այլն։