HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Շատերը մտածում են, որ եթե օրգանիզմում գոյություն ունի որևէ վիտամինի կամ միներալի դեֆիցիտ, ապա այն պետք է ներարկել կամ ընդունել հաբերի տեսքով։ Եթե մարդը օրը գոնե երկու անգամ ուտում է ու սնվում է ոչ միատեսակ սննդով և եթե մարսողական համակարգը լավ է աշխատում ու չունի նյութափոխանակության խախտում, ապա նրա մոտ չի կարող վիտամինների ու միներալների զգալի դեֆիցիտ լինել։ Իրականում դեֆիցիտի արմատները այլ տեղ են։ Բերենք մի քանի օրինակ։ Վիտանին Դ֊ի դեֆիցիտը, եթե մեծ է, ապա դա ոչ թե արևի պակասի արդյունք է, այլ լյարդի ու լեղապարկի հիվանդության հետևանք է։ Վիտամին Դ֊ն, ինչպես որոշ այլ վիտամիններ, յուրացվում են միայն այն դեպքում, երբ լեղու համապատախան քանակ ու որակ կա 12֊մատնյա աղիում, քանի որ այդ վիտամինը յուղի մեջ է միայն լուծվում և յուղի մեջ լուծված տեսքով է գտնվում սննդի մեջ։ Այսպիսով լեղի է պետք վիտամին Դ֊ն յուրացնելու համար։ Ինչքան էլ հաբերով վիտամին Դ նշանակեն, միևնույն է, մինչև մարսողական համակարգը չվերականգնվի, նրա մոտ վիտամին Դ֊ի քանակը չի կարգավորվի։ Փորձը ցույց է տալիս, որ դեֆիցիտի զգալի քանակը լյարդի հիվանդությունների կամ լեղածորանի լորձաթաղանթի բորբոքման հետևանք է։ Վիտամին Բ6֊ի քանակն էլ կարգավորվում է, երբ բարակ աղին սկսում է լավ գործել։ Այսպիսով, այժմ չկա սով, որը եղել է 1941 թ֊ին կամ 1990֊ականներին և եթե մարսողական համակարգը լավ է աշխատում, ապա վիտամինների դեֆիցիտ չպետք է լինի։ Վիտամին նշանակելու փոխարեն, անհրաժեշտ է բուժել մարսողական համակարգը։ Նաև գոյություն ունի մի այլ շատ վտանգավոր սովորույթ, որին դիմում են շատերը։ Դա վերաբերվում է կալցիումի ու երկաթի ներս ընդունելը հաբերի տեսքով։ Սկզբից նշենք, որ այդ միներալների քանակը նույնպես սննդի մեջ բավարար չափով կա։ Խնդիրը դրանց յուրացման մեջ է օրգանիզմի կողմից։ Գյություն ունի միներալների կողմից թունավորում հասկցողությունը։ Եթե մարդը ավելի շատ ընդունի որևէ միներալ ու դա անի տևականորեն, ապա նրա մոտ այդ միներալը կսկսի քիչ յուրացվել թունավորման արդյունքում։ Օրգանիզմը ունի իր մեխանիզմները և երբ տեսնում է շատ քանակի ներմուծում, դադարեցնում է յուրացումը մասնակիորեն կամ ամբողջությամբ։ Ահա պատճառներից մեկը, որ այն երեխաները, որոնք մոր կաթից սնվում են երկար ժամանակ՝ երկու, երեք կամ ավելի տարիներ, ապա նրանց մոտ կարող է նկատվել կալցիումի փոխանակության խախտում, թունավորման արդյունքում։ Սնունդը չափի մեջ օգտակար է, սակայն երբ մարդը չափը անցնում է, այն դառնում է թույն։ Շատ երեխաներ ունենում են մեծ գլուխ, կլոր փոր, գեր են հենց կալցիումի փոխանակության խախտման արդյունքում։ Պետք է նշել նաև, որ եթե չբուժել կալցիումի փոխանակությունը, այլ հավելյալ կալցիում տալ հաբերի տեսքով, ապա փոխանակությունը ավելի կխախտվի։ Հոմեպաթիան շատ արագ վերականգնում է այդ խախտումները, որից հետո երեխան ձեռք է բերում առողջ մարմին, գիրությունը անցնում է։ Սա նաև վերաբերվում է մեծահասակներին։ Ոմանք դիետա պահում են, սպորտով զբաղվում են, սակայն չեն կարողանում նիհարել կամ շատ դժվարությամբ են նիհարում։ Շատերի մոտ հենց կալցիումի փոխանակության արդյունքում է առաջանում ճարպակալում։ Նույնը վերաբերվում է երկաթի պակասին։ Երկաթի պակաս ունեցող մարդիկ սովորաբար նյարդային են դառնում, վերջույթները կարող են թմրել, նրանց ամեն ինչ զայրացնում է, ունենում են խրոնիկ հոգնածություն։ Տեսել եմ շատ հիվանդների, ում երբ նշանակել են հավելյալ երկաթ կաթիլների կամ հաբերի տեսքով, նրանց վիճակը ավելի է ծանրացել։ Վերը նշեցինք, որ փոխանակության խախտման դեպքում, եթե ավելի շատացնենք այդ միներալի քանակը հաբերի տեսքով, ապա ներսում ավելի մեծ խախտում կառաջանա և օրգանիզմը կդադարեցնի այդ միներալի յուրացումը մասնակիորեն կամ ամբողջությամբ։ Եթե բժշկվի կամ կարգավորվի մարդու նյութափոխանակությունը, ապա նույնիսկ մեկ խնձորն էլ բավական է, որպեսզի երկաթի դեֆիցիտը անցնի։ Այստեղ կալցիումի և երկաթի օրինակով փորձեցի ցույց տալ իրական խնդրի պատճառները։ Հոմեապաթիան նաև վերականգնում է նյութերի փոխանակությունը օրգանիզմում։