HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Ռևմատիզմը, դա շարակցական հյուսվածքի, սիրտ անոթային ու նյարդային համակարգի խրոնիկ բորբոքումների հետևանք է։ Այն կարող է հանդես գալ վերը նշվածից որևէ մեկով։ Նշեմ նաև, որ ռևմատիզմ կարող է առաջանալ նաև միզասեռական խրոնիկ հիվանդության արդյունքում, օրինակ, խրոնիկ գոնորեայի հետևանքով։ Պատճառները ավելի շատ են, քան իրականում այսօր նշվում են։ Որոշ մասնագետներ ռևմատիզմը վերագրում են իմունային պատասխանի վրա, որի ժամանակ իմունային համակարգը վնասում է սեփական օրգանիզմի հյուսվածքները ու այս վիճակը նրանց պնդմամբ անդարձելի է, սակայն սա ճիշտ մոտեցում չէ ու չունի ոչ մի հիմնավորում։ Նրանք փորձում են իրենց այդ հիպոթեզը վերագրել ստրեպտակոկ բակտերիային, որը դիտարկում են, որպես հարուցիչ, որը նմա է մարդու սրտի և հոդերի ջլերի որոշ հյուսվածքներին և դրա համար իմունային պատասխանը անընդհատ մնում է ակտիվ պրոցեսի մեջ, նույնիսկ եթե այդ բակտերիաները ոչնչանում են ու այլևս չկան տվյալ օրգանիզմում, սակայն սա նույնպես ոչ մի հիմնավոր ապացույց չունի։ Այո, այդ բակտերիան կարող է հարուցիչ լինել, սակայն ոչ բոլոր ռևմատիզմի դեպքերում։ Խնդիրը ոչ թե բակտերիան է, այլ այն պայմանները, որոնք ստեղծված են այդ բակտերիայի համար տվյալ օրգանիզմում։ Օրգանիզմի ինքնավերահսկման մեխանիզմները շատ ավելի բարդ ու կատարյալ են, քան այդ մասնագետները կարծում են։ Օրգանիզմի նյարդային համակարգը ու կենարար ուժը կարողանում են տարբերել սեփական բջիջները բակտերիաների բջիջներից։ Ճիշտ ախտորոշման և պատճառը գտնելու դեպքում բուժման հավանականությունը մեծանում է։ Նշեմ, որ ոչ մի պարագայում չի կարելի հակաբիոտիկներով փորձել բուժել այն, հակառակ դեպքում այն կվերածվի ավելի բարդ ու խրոնիկ ձևի։ Անհրաժեշտ է գտնել պատճառը։