HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Օստիոխոնդրոզը, դա օրգանիզմի նյարդային և հենաշարժիչ համակարգի հյուսվածքների թերֆունկցիայի արդյունքում առաջացած հիվանդությունն է։ Որոշ մասնագետներ չեն համարում դա հիվանդություն, պատճառաբանելով, թե դա օրգանիզմի վիճակ է, սակայն փորձը ցույց է տալիս, որ օրգանիզմի վիճակը փոխվում է դեպի վատը հիվանդության հետևանքով։ Առաջացման պատճառները մի քանիսն են։ 1. Սպորտային, վթարային կամ մասնագիտական վնասվածքներ, որոնք տեղի են ունենում ողնաշարի հատվածքներում, հատկապես վզային հատվածում, որից և սկսվում է մյուս հատվածքների թերֆունկցիաները, քանի որ վեգետատիվ նյարդային համակարգի նյարդերը դուրս են գալիս վզի վերին հատվածից և նյարդավորում են մեջքի և ներքին օրգանների շատ հյուսվածքներ։ Շատերի մոտ խախտումը առաջանում է առաջին ողի վնասվածքից հետո։ 2. Հոգեկան խանգարումները, սթրեսները, անհանգստությունները և տևական կոնֆլիկտները։ Այս տեսակը ավելի շատ է տարածված, քան առաջինը։ 3. Ոչ ճիշտ ապրելակերպի, քնի, սննդի, աշխատանքի ռեժիմի խատման, սննդի վատ որակի, սխալ բուժման, ներքին օրգանների հիվանդությունների և օրգանական փոփոխությունների արդյունքում։ Հիմնական պատճառները սրանք են։ Ամեն մի տեսակը բուժելու համար անհրաժեշտ է համապատասխան բուժման մեթոդ։ Բժշկի ֆունցիաներից մեկը հանդիսանում է ճիշտ ախտորոշում կատարելը։ Պետք է ոչ միայն իմանալ, թե հիվանդի մոտ ինչ հիվանդություն է, այլ նաև, թե տվյալ հիվանդության պատճառը որտեղ է թաքնված։ Ցավոք, շատերը դիմելով ժամանակակից բժշկությանը, ավելի են խորացնում իրենց հիվանդությունը նրանց նշանակած կողմնակի ազդեցություն ունեցող, օրգանիզմի համար վտանգավոր դեղորայքներով, կամ դրանցով ճնշում են հիվանդության ախտանիշները, առաջացնելով նոր խրոնիկ հիվանդություն։ Օրինակ, մեջքի ցավերը բուժելու համար նշանակում են դիկլոֆենակ կամ այլ նմանատիպ դեղորայք, որը ոչ թե բուժում է, այլ ժամանակավորապես խախտում է նյարդային համակարգի ռեֆլեկտոր աղեղի աշխատանքը, նյարդային համակարգում առաջացնելով բլոկադա։ Այս կերպ խանգարում են նյարդային համակարգի մասնակցությանը հիվանդությունը բուժելու մեջ և բուժելու փոխարեն սուր հիվադնությունը վերածում են խրոնիկի։ Օրգանիզմը կարող է ինքն իրեն բուժել, եթե օգնել նրան ու գոնե չխանգարել։ Ոմանք նշանակում են վիտամնիններ, սակայն առանց ստուգելու ու հաստատելու վիտամինների պակասը տվյալ օրգանիզմում։ Առանց ստուգելու չի կարելի նշանակել վիտամիններ, քանի որ ավելցուկի դեպքում օրգանիզմը ստանում է թունավորում և նաև նշենք, որ եթե վիտամինների կամ միներալների դեֆիզիտ կա օրգանիզմում, ապա դա չի նշանակում, որ այդ ամենը սննդի մեջ չկա, այլ շատ դեքերում դա նյութափոխանակության խախտման արդյունք է և վիտամինները ու մինելալները պարզապես չեն յուրացվում օրգանիզմի կողմից։ Օրինակ, եթե հիվանդը ունի լյարդի բորբոքում, ապա պարզ է, որ նա կունենա նաև վիտամին Դ֊ի դեֆիցիտ, քանի որ այդ վիտամինը ճեղքելու և յուրացնելու համար բավարար քանակի ու որակի լեղի է պետք։ Կալցիումի դեֆիցիտը կարող է առաջանալ ստամոքսի պատճառով, երբ այն չի յուրացնում կալցիումը կամ լյարդի պատճառով, քանի որ կալցիումի յուրացման համար նաև վիտամին Դ է անհրաժեշտ։ Բժիշկը, եթե չի կարողանում օգնել, գոնե չպետք է վնասի։ Օստիոխոնդրոզի վերը նշված 1֊ին տեսակը կարելի է բուժել բուժական մերսման, մանուալ թերապիայի և հոմեպաթիայի միջոցով։ 2֊րդ տեսակի համար անհրաժեշտ է հասկանալ ու տեսնել հիվանդի հոգևիճակը, ներքին խնդիրները և հիվանդության պատմությունը, քանի որ սթրեսների ու կոնֆլիկտների ժամանակ կարող է նոր ու ուժեղ շոկային սթրեսը ճնշել ավելի թույլին և իր հիվանդությունը բերել և այս տեսակ խնդրի դեպքում անհրաժեշտ է հետընթաց ձևով քանդել բոլոր հիվանդությունները։ Այստեղ շփումը հիվանդի հետ և հոմեպաթիան շատ կարևոր տեղ են գրավում։ 3֊րդ Տեսակի դեպքում անհրաժեշտ է պարզապես վերանայել ապրելակերպը, սննդի, աշխատանքի, քնի ժամերը և այլն։ Շատ խնդիրներ վերանում են, օրինակ սննդի ռեժիմի փոխելու արդյունքում։ Ցավոք, վերջերս հաճախ լինում են դեպքեր, երբ հիվանդանում են սխալ բուժման արդյունքում։ Այս դեքում նույնպես պետք է հետընթաց ձևով բուժել։ Սկզբից բուժում են բժշկի սխալ բուժման կամ կողմնակի ազդեցություն ունեցող դեղորայքի օգտագործման արդյունքում առաջացած նոր հիվանդությունը և հետո միայն անցնում սկզբնական հիվանդության բուժմանը։