HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Նախքան բուժման մեթոդը ընտրելը, անհրաժեշտ է կազմել անամնեզը և կատարել ճժգրիտ ախտորոշում։ Միայն դրանից հետո կարելի սկսել բուժումը։ Անամնեզը մեզ ցույց է տալիս այն բոլոր հիվանդությունները, որոնք օրգանիզմում կան պասիվ և ակտիվ վիճակում և մեզ օգնում է ընտրել բուժման առավելագույն ճիշտ ուղղությունը։ Փաստ է, որ շատերի մոտ մի խրոնիկ հիվանդության փոխարեն կան մի քանիսը և դա շատերի մոտ գոյություն ունի սխալ բուման ու ժամանակակից հաբերի պատճառով։ Վաղուց ի վեր ապացուցված է բազմաթիվ շնորհալի(Սամուել Հանեման, Ջեյմս Քենթ Թեյլեր, և այլոք) բժիկների կողմից, որ եթե ի հայտ է գալիս ավելի ուժեղ հիվանդություն, քան այն հիվանդությունը, որ գոյություն ունի օրգանիզմում, ապա հին հիվանդության ախտանիշները ժամանակավորապես դադարում են, իսկ նրանց փոխարեն առաջանում են նոր հիվանդության ախտանիշները։ Այսպես, օրինակ, ստամոքսի խոցի սխալ բուժման հետևանքով կարող է առաջանալ աղիների խոց։ Ոմանք հաբերով ճնշում են սկզբնական հիվանդության ախտանիշները, իրենց ներսում առաջացնելով նոր հիվանդություն և կարծում են, թե բժշկվեցին հնից, այն ինչ հինը հայտնվեց պասիվ շրջանում, քանի որ նոր հիվանդություն առաջացավ և ժամանակի ընթացքում նորի ախտանիշներն են ի հայտ գալիս։ Այս դեպքում հիվանդին պետք է բուժել հետընթաց ճանապարհով։ Սկզբից աղիների խոցը, որից հետո նորից կհայտնվի նախկինում եղած ստամոքսի խոցը և միայն դրանից հետո կարելի է բուժել սկզբնական հիվանդությունը, որը տվյալ դեպքում ստամոքսի խոցն էր։ Այսօր, ժամանակակից բժշկությունը իր հաբերով և այլ մեթոդներով ճնշում է հիվանդությունը, այլ ոչ թե բժշկում։ Մարդը կարող է ամբողջ կյանքում բուժվել, բայց այդպես էլ չբշկվել։ Ահա, թե ինչով է զբաղվում համակարգային ժամանակակից բժշկությունը, որին ֆինանսավորում ու աջակցում են համաշխարհային ֆարմ կազմակերպությունները և այլոք, որոնք հետաքրքրված չեն մարդկանց առողջությունով։ Այսպես, օրինակ, շաքարային դիաբետի 2֊րդ տիպը ճնշում են այնպիսի հաբերով, որ տարիներում ընթացքում այդ տիպը վերածվում է 1֊ին տիպի, որի դեպքում արդեն պետք է ներարկել ինսուլին։ Ստացվում է, որ նրանք ավելի են վատթարացնում շաքարային դիաբետով հիվանդների վիճակը։ Մեր նպատակն է բժշկել հիվանդին առանց կողմնակի ազդեցությունների, որոնք ունեն ժամանակակից հաբերը։ Մեր բուժման մեթեդներն են բուժական մերսումը, մանուալ թերապիան և հոմեոպաթիան։