Վիրաբուժությունը շատ կարևոր դեր ունի մարդկանց կյանքում, սակայն այսօր այն ոչ միշտ են օգտագործում ճիշտ ձևով։ Կոտրվածնքերի դեպքում, օրգանիզմում օտար մարմնի ներթափանցման դեպքում և որոշ մեխանիկական վնասնվածքների դեպքում կարելի է դիմել վիրաբուժության օգնությանը։ Ցավոք, այսօր վրաբուժությանն են դիմում նորագոյացությունների, կիստաների, միոմաների, պապիլոմաների, ճողվածքների և այլ հիվանդությունների դեպքում, որը ոչ միայն վնասակար հետևանքի է հանգեցնում, այլև՝ շատ ավելի բարդ հիվանդությունների պատճառ է դառնում։ Օրինակ, միոմա առաջանում է օրգանիզմի պրոցեսների խախտման հետևանքով և այն հեռացնելով օրգանիզմի խնդիրը չի լուծվում, ընդհակառակը՝ այլ խնդիրների է հանգեցնում, քանի որ ֆիբրոզային կուտակումները ի հայտ կարող են գալ այլ օրգաններում կամ այլ պրոցեսներ կարող են խախտվել։ Ներքին օրգանները հեռացնել նույնպես չի կարելի, քանի որ խախտվում է ամբողջ արյան շրջանառությունը, փախհարաբերությունը ներքին օրգանների մեջ և որոշ դեպքերում նույնիսկ մարդու հոգեկան վիճակն է վնասվում, քանի որ արյան շրջանառությունը լիարժեք կատարվում է, երբ բոլոր անոթները ու օրգանները իրենց տեղում են։ Միոման շատ հեշտությամբ կարելի է բուժել առանց վիրահատության։ Կիստաները առաջանում են, երբ խրոնիկ հիվանդություններ են առաջանում լորձաթաղանթներում։ Այն հեռացնելով , այդ խնդիրը ի հայտ է գալու մեկ այլ օրգանում։ Կիստան հեռացնելով հիվանդը կարող է ձեռք բերել խրոնիկ հիպերտոնիա և այլն։ Պապիլոմաները սեռական օրգանների և լորձաթաղանթների խրոնիկ հիվանդությունների հետևանքով են առաջանում և արգելված է դրանք հեռացնել, այլապես ներքին հիվանդությունը ավելի կբարդանա։ Պապիլոմաները կոմպենսացիոն բնույթ են կրում ներքին հիվանդությունների դեպքում և եթե դրանք հեռացնել, ապա հիվանդությունը ավելի ներս կանցնի ու հետևանքները ավելի ծանր կլինեն։ Փորձը ցույց է տվել, որ պապիլոմաները անհետանում են, երբ ներքին հիվանդությունները բժշկվում են։ Ճողվածքների դեպքում վիրահատությունը չի ազատում այդ խնդրի կրկնվելուց, քանի որ դա չի բուժում ճողվածքը, այլ հեռացնում է ախտանիշը։ Պորտային, աճուկային և ազդրային ճողվածքները առաջանում են մի շարք պատճառներով և եթե հեռացնել այդ պատճառները, ապա կարելի է բժշկել այդ հիվանդությունները։ Հիմնական պատճառներից են շարակցական հյուսվածքի խրոնիկ բորբոքումը, կալցիումի ու սիլիցիումի փախանակության խախտումը, փորկապությունը, բարակ կամ հաստ աղիների խրոնիկ բորբոքումները, ավշային հանգույցների խրոնիկ բորբոքումները, շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը և այլն։ Եթե ճիշտ ախտորոշում կատարեկ և գտնել պատճառը, ապա կարելի է 2֊6 ամսում բուժել այդ հիվանդությունը։ Վիրահատության հետևանքները կարող են լինել շատ ավելի բարդ։ Կարող է կրկնվել այդ ճողվածքը կամ առաջանալ մեկ այլ վայրում։ Նաև նշեմ, որ վիրահատելով, նրանք վնասում են այն արյունատար անոթները, որոնք գտնվում են ճողվածքի հատվածում, դրանով այդ հատվածը զրկվում է իմունային պաշտպանությունից, որը կարող է բերել բարդ հետևանքների, եթե այնտեղ ներթափանցի օտար մարմին կամ ինֆեկցիա։ Միջնողնային սկավառակների ճողվածքները կարող են լինել վնասվածքների, ներքին հիվանդությունների, մկանների ֆունցիոնալ խախտման և նյութափոխանակության խախտման դեպքերում։ Եթե հիվանդը ունի շագանակագեղձի խրոնիկ բորբոքում, ապա նրա մոտ կարող է առաջանալ ճողվածք գոտկատեղի L5/S1 հատվածում։ Եթե վիրահատեն այդ հատվածը և հեռացնեն սկավառակը, ապա ներքին խնդիրը ավելի կբարդանա, քանի որ հեռացնելով ավելի են կրճատում միջողնային տարածությունը, որը առաջացնում է նյարդային թելերի սեղմվածություն ու թերֆունկցիա, որը իր հերթին կհանգեցնի ներքին օրգանների թերֆունկցիայի։ Միակ բուժման միջոցը տվյալ դեպքում պատճառը գտնելն ու այն բուժելն է։ Սովորաբար միջողնային ճողվածքը խանգարում է մարդուն, երբ նրա չափերը 3,5 մմ֊ից ավել են։ Փորձը ցույց է տվել, որ ճիշտ բուժման դեպքում չափերը կարելի է կրճատել մինչև 3 մմ, որը սովորաբար հարաբերականորեն անվտանգ չափ է և չի խանգարում օրգանիզմում կատարվող պրոցեսներին։ Նշեմ նաև, որ միջողնային ճողվածքների դեպքում որոշ անփորձ բժիշկներ արգելում են մերսումներ կատարել։ Մերսումները իրականում անհրաժեշտ են, եթե կատարվում են կոմպլեկսային բուժման սկզբունքով։ Միաժամանակ բուժում են մկանները մերսման միջոցով և հեռացնում են ներքին օրգանների ֆունկցիոնալ խախտումները մեկ այլ մեթոդով։ Մերսումը պետք է կատարել գրագետ ձևով համագործակցելով մյուս բուժման մեթոդների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Միջողնային սկավառակը չի կարելի հեռացնել ցանկացած դեպքում։