HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Ժամանակակից հասարակության մեջ արմատավորվել է այն միտքը, թե բոլոր հարուցիչները վնասակար են ու վտանգավոր, այն ինչ դա այդպես չէ։ Որոշ բակտերիաներ գործում են օրգանիզմում, երբ այնտեղ կա նրանց համար համապատասխան միջավայր։ Այսինքն, հիվանդության պատճառը այդ միջավայրն է, այլ ոչ թե այն բակտերիան կամ վիրուստը, որը այդ միջավայրում բազմանում և գործում է։ Եթե թոքերի արյան շրջանառությունը նորմալ է ընթանում և ֆունկցիոնալ խախտում չկա, ապա թոքաբորբ առաջացնող բակտերիան չի կարող գործել։ Նաև նշենք, որ որոշ մակոբակտերիաներ, օրինակ, տուբերկուլոզը, ոչ միշտ է կատարում վնասակար ֆունցիա։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պարզավել է, որ այդ բակտերիան նաև օգնում է մարդուն, եթե օրգանիզմում գոյություն ունի օրգանական փոփոխություն։ Օրինակ, քաղցկեղի և նորագոյացությունների դեպքում այդ բակտերիան բուժման ընթացքում քայքայում է նորագոյացությունները և դրանք անհետանում են։ Այդ պրոցեսը լավ ուսումնասիրել է գերմանացի գիտնական և բժիշկ Ռաիկ Գերդ Համերը։ Հակաբիոտիկներ օգտագործելով մարդը ոչնչացնում է իր ներսում գտնվող միկրոֆլորան, որով և իջցնում է իր իմունային պոտենցիալը և բուժվելու հավանականությունը հետագա հիվանդությունների դեպքում։ Նշեմ նաև, որ հակաբիոտիկների դեպքում որոշ բակտերիաներ ավելի բարդ կառուցվածք են ձեռք բերում և ավելի գաղտնի են սկսում գործել։ Ապացուցված է, որ օրինակ, գոնորեա հիվանդության հարուցիչ գոնոկոկ բակտերիան հակաբիոտիկների ազդեցության տակ փոխում է իր գենետիկական կոդը, որով փոխվում է արտաքին թաղանթի կառուցվածքը։ Դրա արդյունքում հակաբիոտիկները դադարում են ճանաչել այդ բակտերիան և այդ հիվանդությունը վերածվում է խրոնիկ ձևի, քանի որ շատ բակտերիաներ հակաբիոտիկների ազդեցության տալ վերածվում են սպորների ու թաքնվում են ներքին օրգաններում և այնտեղից են սկսում թունավորել արյունը։ Մի խոսքով նրանց մոտ միանում են ինքնապաշտպանական պրոցեսները հակաբիոտիկների նկատմամբ։ Ահա պատճառներից մեկը, որ արյան անալիզները ցույց չեն տալիս խրոնիկ ինֆեկցիոն հիվանդության առկայությունը օրգանիզմում, չնայած այն բանին, որ բոլոր ախտանիշները կան ու այդ հիվանդությունը զարգանում է տվյալ օրգանիզմում։ Հնարավոր և անհրաժեշտ է բուժվել առանց հակաբիոտիկների։