HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Ամենամեծ սխալներից մեկը այն է, երբ ցանկանում են պոլիատիվ(օգնող) միջոցներով բուժել խրոնիկ հիվանդությունը։ Դրա համար խմում են փորը թուլացնող աղեր և այլն։ Դրանք բուժող բնույթ չեն կրում, այլ՝ պոլիատիվ։ Պոլիատիվ միջոցները չի կարելի հաճախակի օգտագործել, այլապես ցանկացած հիվանդություն կարող է վերածվել խրոնիկի։ Նաև չի կարելի, եթե դեպքը շատ բարդ չէ։ Փորկապությունը ունի շատ ավելի բարդ բնույթ, քան շատերը կարծում են։ Այն կարող է առաջանալ աղիների պատերի հաստացումից, աղիների խրոնիկ բորբոքման հետևանքով։ Կարող է լինել կալցիումի փոխանակության խախտման արդյունքում, վեգետատիվ նյարդային համակարգի թերֆունկցիայի, վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խախտմնան, միզասեռական օրգանների խրոնիկ հիվանդությունների, ոչ ճիշտ սնվելու, որոշ միներալների փոխանակության խախտման և այլնի դեպքում։ Բուժելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվել է ճիշտ ախտորոշում և կազմվել է անամնեզ։