Սա շատ բարդ ու ծանր հետևանքներ թողնող ինֆեկցիոն հիվանդություն է։ Հարուցիչը գոնոկոկ կամ տրիպեր բակտերիան է։ Այս բակտերիան հակաբիոտիկների կողմից չի վնասվում և վաղուց ի վեր գիտականորեն ապացուցվել է, որ հակաբիոտիկներ օգտագործելուց հետո այս բակտերիան փոխում է իր արտաքին թաղանթի գենետիկական կոդը, փոխում է իր կառուցվածքը, վերածվում սպորների ու թաքնվում է ներքին օրգաններում։ Սկզբից միզասեռական օրգաններում, այնուհետև տարածվում է այլ օրգաններ։ Սուր հիվանդությունը վերածվում է խրոնիկի։ Շատերը սուր վարակը ստանալուց հետո ունենում են սեռական օրգանի կողմից արտադրություն, որը հանդիսանում է տրիպեր բակտերիայի արտադրած թույնը։ Երբ հակաբիոտիկներով ճնշում են այդ հիվանդությունը, դադարում է արտադրությունը և այն անցնում է ներս։ Հիվանդությունը անցնում է ներս և թունավորումը կատարվում է ավելի խորքերում ու դուրս գալու փոխարեն անընդհատ թունավորում է օրգանիզմը։ Նշենք նաև, որ հիվանդությունը կարող է փոխանցվել խրոնիկ վիճակում։ Այն ձևով, ինչպիսի ձև ունի տվյալ օրգանիզմում տվյալ պահին։ Շատ աղջիկներ, ապրելով ողջախոհ կյանքով, պահում են իրենց մարմինը մաքրությամբ, բայց ահա գալիս է մի պահ, երբ ամուսնանում են ու երեխա ունենալուց հետո իրենց մոտ նկատում են խրոնիկ հոգնածություն ու ի հայտ են գալիս բազմաթիվ հիվանդություններ։ Նրանք վերագրում են այդ ամենը երեխային, թե իբր ծննդաբերելուց հետո օրգանիզմը թուլացել է։ Դա այդպես չէ։ Առողջ աղջիկը չի կարող թուլանալ երեխա ծննդաբերելուց հետո։ Մասնագիտակա փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում նրանց ամուսինները ունեցել են խրոնիկ գոնորեա ու այդ խրոնիկ վիճակը փոխանցվել է նրանց կանանց։ Մեր հասարակարգում կա մի մահաբեր մոտեցում, ըստ որի տղան կարող է ողջախոհ չլինել ու ման եկող լինել, իսկ աղջիկը պետք է առաքինի լինի։ Ահա այդ մտածողության հետևանքը։ Այդպիսի մարդիկ ունենում են հիվանդ սերունդներ։ Վաղուց ի վեր ապացուցված է, որ խրոնիկ գոնորեան փոխանցվում է նաև երեխաներին։ Սովորաբար սուր վարակը ճնշելու դեպքում շատերի մարմնի վրա ու ներսում առաջանում են պապիլոմաներ ու նմանատիպ նորագոյացություններ։ Խրոնիկ վարակի դեպքում այդ նորագոյացությունները կարող են առաջանալ ժամանակի ընթացքում, երբ իմունային համակարգը մի քիչ թուլանա։ Ժամանակակից բժշկությունը չունի բժկման իրական մեթոդ, որով կբժշկի սուր և խրոնիկ գոնորեան, բայց կարող է սուր գոնորեան վերածել խրոնիկի, ճնշելով ուժեղ հաբերով կամ հակաբիոտիկներով։ Նշեմ նաև, որ ռևմատիզմ կարող է առաջանալ նաև խրոնիկ գոնորեայի դեպքում։ Եթե տղամարդը ունի պապիլոմաներ, սրտի հետ խնդիրներ, շագանակագեղձի խրոնիկ բորբոքում, ապա հնարավոր է, որ ունի խրոնիկ գոնորեա։ Կանանց մոտ կարող է բորբոքվել լյարդի կապսուլան, կիստաներ առաջանալ երիկամների վրա և այլն։ Ինչպես շատ միզասեռակն հիվանդություններ, սա նույնպես բերում է անպտղատվության։ Որոշ դեպքերում մեկ կամ երկու երեխա կարողանում են ունենալ, բայց նրանք առողջ չեն լինում կամ ծննդաբերելուց հետո կինը կորցնում է իր առողջությունը։ Միզասեռական օրգանների խռոնիկ հիվանդությունների դեպքում կամ անպտուղ են լինում, կամ ծննդաբերում են ամենաշատը մեկ կամ երկու երեխա, այն էլ մեծ դժվարությամբ ու ծանր հետևանքերով։ Կան նաև դեպքեր, որ այդ վարակը խրոնիկ ձևով արմատավորված է արդեն մի քանի սերունդների մոտ։ Հոմեպաթիան շատ դեպքերում օգնում է բժշկվել այդ խնդրից, սակայն ամենը կախված է, թե ինչպես են ճնշել այն ու ինչ ուրիշ հիվանդություններ են առաջացել գոնորեայի հետևանքով։ Ողջախող պետք է լինեն, և՛ տղաներ, և՛ աղջիկները։