HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Բուժական մերսումը կատարվում է որոշակի հաճախականությամբ ու որոշակի խնդիրների դեպքում։ Հաճախականությունը կախված է խնդրից ու բուժման տակտիկայից։ Խրոնիկ խնդիրների դեպքում պետք է լինի կոմպլեքսային մոտեցում։ Օրինակ, վզի աջ կողմի ցավերի դեպքում անհրաժեշտ է ստուգել նաև լյարդը, քանի որ լյարդի բորբոքումների ու թերֆունկցիայի դեպքում կարող է ցավալ վզի, թիկունքի աջ հատվածը, աջ անրակը, աջ ուսը, աջ ոտքի արտաքին կողմնային մասը և այլն։ Տվյալ դեպքում բժիշկը կարող է նշանակել որոշակի հաճախականություն, այդ ամենը համատեղելով նաև մյուս մեթոդների հետ, որոնք կբուժեն նաև ներքին օրգանները։ Եթե ֆունցիոնալ խախտումը գտնվում է միայն մկաններում, օրինակ, տրավմաների, սպորտի, մթնոլորտային ճնշման և այլնի փոփոխության դեպքում, ապա կարելի է կատարել ավելի հաճախակիորեն ու սահմանափակ քանակով։ Պրոցեդուրաների քանակը կախված է խնդրի բարդությունից։ Նաև նշենք, որ հաճախակի կատարելու դեպքում պետք է գոնե մեկ օր ընդմիջում լինի երկու պրոցեդուրաների արանքում և ամենաշատը 10֊15 անգամ կարելի է անել սիստեմատիկ։ Պրոֆեսիոնալ սպորտսմեններին կարելի է սիստեմատիկ մերսում, սակայն շաբաթը մեկ կամ ամիսը երկու անգամ։ Դա կախված է սպորտի տեսակից, մեխանիկական տրավմաների քանակից ու պարապմունքների հաճախականությունից։ Երեխաներին անհրաժեշտ է ամեն դեպքում, տարվա ընթացքում գոնե 10֊15 անգամ, սակայն հատկապես պետք է այն երեխաներին, որոնք 6 ամսեկան տարիքում ինքնուրույն չեն նստում, գլուխը չեն կարողնում բարձր պահել փորի վրա պառկած ժամանակ և այն երեխաներին, որոնք սկսում են քայլել թաթերի վրա կամ քայլում են մեկ ոտքը քարշ տալով։ Այն երեխաները, որոնք քայլում են թաթերի վրա, ունենում են վեգետատիվ նյարդային համակարգի թերֆունցիա, որի պատճառը վզի բռնվածությունն է կամ կալցիումի նյութափոխանակության խախտումը կամ ունենում են կոնստիտուցիոնալ խնդիրներ, որոնք պետք է ախտորոշվի բժշկի կողմից։ Բուժական մերսումը չպետք է կապտուկներ թողնի մաշկի վրա, այն չպետք է կատարվի շատ թույլ և շատ ուժեղ։ Այստեղ գործում է մերսողի հմտությունները։ Հմուտ մերսողը կարող է անել ավելի ուժեղ, սակայն անցավ կամ թույլ ցավ առաջացնելով, իսկ անփորձը, ընդհակառակը՝ ավելի թույլ, սակայն ցավոտ։ Նշենք նաև, որ որոշ անփորձ բժիշկների մոտ կա մի մոտեցում, թե իբր պրոտրուզիաների և ճողվածքների դեպքում մերսումը արգելված է։ Սա չունի իր հիմնավորումը գիտականորեն։ Սա ավելի շատ մտածելակերպ է, որ փոխանցվել է մեկից մյուսը։ Ընդհակառակը, պրոտրուզիաների ու ճողվածքների դեպքում մերսումը անհրաժեշտ է, սակայն միայն ճիշտ ախտորոշումից ու կոմպլեքսային մոտեցումից հետո։ Օրինակ, գոտկատեղի L5/S1 սկավառակի ճողվածքի դեքպում նաև պետք է ախտորոշել միզասեռական օրգանները, քանի որ լինում են ճողվածքներ միոմայի առկայության և շագանակագեղձի խրոնիկ բորբոքման դեպքում։ Այս պարագայում անհրաժեշտ է կոմպլեկսային մտեցում։ Մերսմանը անհրաժեշտ է ավելացնել հոմեապաթիա, դիետա և այն։ Ախտորոաշելուց ու անամնեզը կազմելուց հետո, եթե պարզվի, որ պրոտրուզիայի ու ճողվածքի հետևանքը տրավմաներն են եղել, ապա միայն մերսումը նույնպես բավական կլինի։ Պետք է ճշգրիտ ու արդոյւնավետ մոտեցում։ Մերսումը, ինչպես նաև բժշկությունը, դա արվեստ է։