HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Շատ մասնագետներ արթրոզը դիտարկում են, որպես արթրիտի հետևանք։ Արթրիտը հիվանդության արտահայտության ձև է, որի պատճառները կարող են լինել շատ տարբեր։ Իսկ արթրոզը, դա ոչ թե հիվանդություն է, այլ հիվանդության հետևանք, դա օրգանական փոփոխություն է, որի ժամանակ, հիվանդության հետևանքով ձևափոխվում են հոդերի, աճառային հյուսվածքների, ջլերի ու մյուս հյուսվածքների կառուցվածքը և բաղադրությունը։ Արթրոզի անվանումը կարող է փոխվել, այդ փոփոխության վայրից կախված։ Ազդրինը անվանվում է կոկսարթրոզ, միջողնային հոդերինը՝ սպոնդիլոարթրոզ և այլն։ Ժամանակակից բժշկությունը(ալոպաթիան) արթրոզների դեպքում նշանակում է այնպիսի դեղամիջոցներ(խոնդրոքսիդներ և այլն), որոնք կամ ավելի են անշարժացնում հոդը, վնասելով նաև ողնաշարը, կամ մեկ այլ թունավոր նյութով(դիկլոֆենակ, կետանոլ, նումեսուլիդներ, անալգիտիկներ և այլն) ժամանակավորապես ճնշում են ախտանիշների իրենց վտանգավոր բլոկադաներով ու այլ ֆունկցիոաներով, որը բերում է մեկ այլ ավելի ուժեղ խրոնիկ հիվանդության։ Արթրոզը հիվանդության արդյունք է, այլ ոչ թե բուն հիվանդությունը և այն կարելի բուժել միայն ճիշտ ախտորոշումից հետո, քանի որ նախ պետք է պատճառը գտնել։ Օրինակ, աջ ուսի արթրոզը կարող է առաջանալ լյարդի խրոնիկ բորբոքման արդյունքում, կամ աջ երիկամի խրոնիկ թերֆունկցիայի հետևանքով։ Եթե լյարդը կամ երիկամը չբուժել, ապա արթրոզը չի անհետանա։ Այստեղ ճիշտ ախտորոշումը շատ կարևոր դեր ունի հետագա բուժման համար։ Ի տարբերություն արթրոզի, արթրիտը, ինչպես վերը նշեցինք, հիվանդության արտահայտման ձև է իր ախտանիշներով ու արտահայտման ձևով, այն սկզբից հանդես է գալիս ախտանիշների ձևով և չբուժելու դեպքում՝ բորբոքումների տեսքով։ Որպես կանոն, արթրիտի նախնական փուլում հոդը կամ հոդամկանները ու ջլերը պարզապես ցավում են և այդ պրոցեսը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի ամիս, որից հետո է միայն սկսվում է խրոնիկ բորբոքումը և օրգանական փոփոխությունները։ Արթրիտի պատճառները շատ են։ Դրանցից են հոգեբանական խնդիրները, խրոնիկ սթրեսները, ներքին օրգանների թերֆունկցիաները, կալցիումի, սիլիցիումի նյութափոխանակության խախտումը, վիտամին Դ֊ի վատ յուրացումը օրգանիզմի կողմից և այլն։