HOMEOPAT.AM

📩  aroghjeghir@gmail.com            

☎ (+374) 55 704148, (+374) 93 015300

📍 Երևան, Եղիշե Չարենցի 76/5

Պրոտրուզիայի դեպքում միջողնային սկավառակը դեֆորմացված է, բայց դոնդողանման հեղուկը դեռ սկավառակի ներսում է։ Սկավառակը դեռ կատարում է իր ամորտիզացիոն գործառույթը։ Սկավառակը որոշակի չափով քայքայված է և անհրաժեշտ բուժում չստանալու դեքպում այն կվերածվի էկստրուզիայի, որը հանդիսանում է պրոտրուզիայի և ճողվածքի միջանկյալ վիճակը։ Այն անտեսելու դեպքում առաջանում է սկավառակի ճողվածք։ Պրոտրուզիայի չափերը կարող են տատանվել մինչև 0.3 սմ կամ 3 մմ։ Քայքայման շեմը հանդիսանում էրտրուզիան, որի դեպքում կարող են լինել ուժեղ ցավեր և միողնային ջլերի ու նյարդերի բորբոքում։ Այնուհետև, այն չբուժելու դեպքում, առաջանում է ճողվածք, որի դեպքում ճողվածքի չափերը զգալիորեն մեծանում են և որոշ դեքերում վտանգավոր բնույթ են կրում հիվանդի համար։ Նշենք, որ պրոտրուզիան և էրտրուզիան բժշկել կարելի գրեթե ամբողջությամբ, իսկ ճողվածքը հնարավոր է միայն բուժել այնքանով, ինչքանով հիվանդին չի անհանգստացնի, եթե հիվանդը հետևի բժշկի խորհուրդներին։ Իմ փորձից կարող եմ ասել, որ վիրահատությունը տվյալ պարագայում թողնում է լուրջ հետևանքներ, որոնք կարող են առաջանալ վիրահատումից անմիջապես հետո, կամ որոշակի ժամանակ հետո։ Վիրահատությունը չի կարող բուժման միջոց լինել տվյալ պարագայում, քանզի որ շատ նմանատիպ խնդիրներ առաջանում են նյարդային համակարգի և ներքին օրգանների թերֆունկցիաների ու օրգանական փոփոխությունների դեպքում։ Օրինակ, եթե հիվանդը ունի շագանակագեղձի խրոնիկ բորբոքում, ապա նրա մոտ կարող է լինել պրոտրուզիա կամ ճողվածք ողնաշարի L5/S1 հատվածում և որպեսզի ողնաշարի հիվանդությունը բուժել, անհրածեշտ է բուժել շագանակագեղձը։ Նույն կերպ կարող է լինել նաև միոմաների դեպքում։ Լյարդի հիվանդության դեպքում կարող են խնդիրներ առաջանալ կրծքավանդակի աջ հատվածում։ Եվ այսպես կարող ենք թվել շատ երկար։ Այստեղ կարևոր է ճիշտ ախտորոշումը ու բուժելու մեթոդի ճիշտ ընտրությունը։ Վիրահտությունը հեշտ և արագ է կատարվում, սակայն իր հետևից թողնում է ավելի ծանր ու լուրջ հետևանքներ։ Անշուշտ, վիրահատությունը բժշկության մեջ անհրաժեշտ ճյուղ է, սակայն անհրաժեշտ է դիմել այդ մեթոդին միայն այն դեպքում, երբ մարմնի ներսում օտար մարմին է ներթափանցել դրսից, կոտրվածքների դեպքում և որոշ այլ դեպքերում, սակայն ոչ այն դեպքերում, երբ կարելի է ու անհրաժեշտ է բուժել ճիշտ ու արդյունավետ մեթոդներով։